NURCARD ծրագիր | Nurcard Cashback Program
Մուտք Գրանցվել
x

NURCARD ծրագիր

NURCARD քեշբեք ծրագիրը տրամադրում է հետվճար / cashback՝ վերադարձնելով գումարի % և շահավետ դարձնելով Ձեր ծախսերը:

 

NURCARD ծրագիրը հնարավորություն է տալիս ստանալ հետվճար (cashback). ամենօրյա տարաբնույթ վճարումներ կատարելիս Դուք կարող եք հետ ստանալ Ձեր ծախսած գումարի մինչև 15%-ը իրական գումարի տեսքով: Ընդամենը հարկավոր է օգտվել NURCARD ծրագրի բազմաթիվ գործընկերների առաջարկած ապրանքներից ու ծառայություններից և գնումների դիմաց վճարել MasterCard NurCard-ով կամ MasterCard NurCard Gold-ով:

Հետևեք Ձեր MasterCard NurCard–ով կուտակած cashback-ին. nurcard.am կայքի “Գրանցվել” բաժնում մուտքագրեք MasterCard NurCard ետնամասում նշված շտրիխ-կոդի թվերն ու Ձեր էլ-փոստի հասցեն և առցանց հետևեք ծրագրի շրջանակներում Ձեր քարտին ավելացող գումարին:

Ներբեռնեք Nurcard.am բջջային հավելվածը APP Store կամ Google Play առցանց խանութներից և բջջային հեռախոսից հետևեք Ձեր կուտակած cashback-ին: NURCARD բջջային հավելվածը ստեղծված է iOS և Android համակարգերի համար, թեթև է՝ 2Մբ և հարմար կիրառության մեջ:

Բջջային հեռախոսի միջոցով կարող եք օգտվել կայքի շարժական տարբերակից ևս: Սեղմ գրաֆիկական ձևավորման շնորհիվ խնայելով Ձեր ժամանակն ու ռեսուրսները, մեր կայքի շարժական տարբերակը թույլ է տալիս արագորեն գտնել փնտրվող տեղեկությունները:

Main page of mobile app

Ի՞նչ է MasterCard NurCard-ը

MasterCard NurCard standard MasterCard NurCard-ը Արդշինբանկի հետ համատեղ թողարկված վճարային քարտ է՝ բազմապիսի առավելություններով, ինչպիսիք են.

 

  • Անկանխիկ գնումների իրականացում ՀՀ-ում և աշխարհի ցանկացած երկրում՝ անկախ նրանից, թե ինչ արժույթով է Ձեր գնումը: Գումարի կանխիկացման հնարավորություն աշխարհի բոլոր այն կետերում, որտեղ սպասարկվում են MasterCard վճարային համակարգի քարտեր (տվյալ երկրի արժույթով);
  • Օnline վճարումներ՝ համացանցի միջոցով աշխարհի ցանկացած կետից ապրանքի կամ ծառայության դիմաց գնումներ կատարելու համար;
  • Կատարած գնումների դիմաց գումարի մի մասը մշտապես հետ վերադարձնելու հնարավորություն՝ քարտային հաշվի վրա /cashback/;
  • Հեշտ և արագ տրամադրվող վարկային գիծ 300,000 - 900,000 ՀՀ դրամ սահմանաչափով և մարման արտոնյալ ժամանակահատվածով՝ բանկի կողմից սահմանված վարկավորման պայմաններին համապատասխանելու դեպքում* /ashib.am/;
  • Մասնակցություն նախապես հայտարարված ակցիաներին և պարգևատրման ծրագրերին; լրացուցիչ զեղչեր, բազմաբնույթ արժեքավոր նվերներ և անակնկալներ;
  • arca.am կայքի միջոցով քարտերի կառավարման համակարգի անվճար կիրառում;
  • Քարտով իրականացված գործարքների վերաբերյալ քաղվածք ստանալու հնարավորություն՝ էլ.փոստի կամ SMS հաղորդագրության տեսքով;
  • Կատարած անկանխիկ գնումների շրջանառության, հետվճարի հաշվեկշռի մասին լիարժեք տեղեկատվություն՝
    • nurcard.am կայքում գրանցվելով՝ Ձեր անձնական էջում,
    • nurcard.am կայքում առցանց խորհրդատուին դիմելով,
    • +37410 50 11 09 տեղեկատու հեռախոսահամարով, կամ NURCARD ծրագրի գլխամասային գրասենյակից՝ ք. Երևան, Պարոնյան 8:

Որո՞նք են MasterCard NurCard Gold պրեմիում cashback քարտերի հատկությունները


MasterCard Nur Gold card MasterCard NurCard Gold Պրեմիում cashback քարտը միաձուլել է Արդշինբանկ ՓԲԸ-ի պրեմիում և cashback քարտերին հասանելի բազմաթիվ ծառայությունների փաթեթները: Ընդգծելով Ձեր դիրքը, այն թույլ է տալիս օգտվել Բանկի Պրեմիում քարտերի հետևյալ ծառայություններից, մասնավորապես՝

• Ստանալ անհատական սպասարկում և հավելյալ ծառայություններ Բանկի և NURCARD ծրագրի գործընկեր տուրիստական ընկերությունների, բարձրակարգ բժշկական կենտրոնների և բազմաթիվ այլ ընկերությունների կողմից

• Օգտվել MasterCard Premium Collection առաջարկներից, ինչպիսիք են`

    • Արտասահմանում քարտի արտակարգ վերաթողարկում և կանխիկի արտակարգ տրամադրում, լրացուցիչ զեղչեր: Ավելին իմանալու համար այցելեք www.mastercard.com ;
    • Concierge ծառայություն, որի շնորհիվ հասանելի է ամբողջ աշխարհում տեղակայված հյուրանոցների, ռեստորանների, տարատեսակ միջոցառումների տոմսերի անվճար ամրագրումը: Ծառայության վերաբերյալ մանրամասն տեղեկություն կարելի է ստանալ www.whiteconcierge.com կայքի միջոցով;
  • Ի տարբերություն MasterCard NurCard-ի, MasterCard NurCard Gold-ի միջոցով Դուք կարող եք ստանալ վարկային գիծ նաև ԱՄՆ դոլարով՝ 1 500 դոլարի չափով: Վարկային գծի տրամադրումն իրականացվում է պարզեցված գնահատման մեթոդով, որի շնորհիվ վարկի տրամադրման վերաբերյալ եզրակացությունը կարելի է ստանալ հաշված րոպեների ընթացքում:
  • >Բացի գնումների դիմաց հետ վերադարձվող գումարից (cashback), օգտվել լրացուցիչ զեղչեր ստանալու առավելությունից, մասնակցել պարգևատրման ծրագրերի;
  • Այս ամենից բացի, Beeline - NURCARD համագործակցության շրջանակներում MasterCard NurCard Gold-ի քարտապանն ըստ ցանկության կարող է դառնալ All in 1-NUR հետվճարային սակագնային փաթեթի Ոսկե համարի օգտատեր:

Որտեղի՞ց ձեռք բերել քարտը

Պետք է դիմել Արդշինբանկի ցանկացած մասնաճյուղ, ներկայացնելով անձնագիր և սոց.քարտ /առկայության դեպքում՝ միայն Նույնականացման քարտ/:

Քարտի համար դիմող անձը պետք է լինի 18 տարին լրացած ՀՀ քաղաքացի /որոշ պայմանների բավարարելու դեպքում քարտը տրվում է նաև օտարերկրյա քաղաքացիներին/ կամ 21-63 տարեկան ՀՀ քաղաքացի, եթե դիմում է վարկային գծի համար: Քարտը տրամադրվում է 2 տարի ժամկետով:

MasterCard NurCard սակագնային փաթեթ

Արդշինբանկ ՓԲԸ՝ Գր. Լուսավորիչ 13,
Հեռ. (+374 60) 27 04 04, (+374 60) 27 05 05,
www.ashib.am

«Ալիս Ջուելրի» ՍՊԸ, NURCARD ծրագիր`
Պարոնյան 8,
Հեռ. (+374 10) 50 11 09

Նոր գործընկերներ

Hans & Franz ռեստո...

Ավելին ...

Hans & Franz ռեստորանում վճարե՛ք Նուռքարտով և ստացեք 3.8% հետվճար (cash...

Մանրամասն

Chinar ռեստորան...

Ավելին ...

Հայկական Չինար /Chinar/ ռեստորանում պահպանվում են Հայաստանի, Կովկասի եւ Անդ...

Մանրամասն

Tsirani տուն-ռեստո...

Ավելին ...

«Ծիրանի» տուն-ռեստորանում ավանդականը ներկայացված է ժամանակակից մինիմալիզմի ...

Մանրամասն

Facebook Like Box