Ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ MasterCard NurCard ձեռք բերելու համար:MasterCard NurCard կամ MasterCard NurCard Gold վճարային քարտ ձեռք բերելու համար անհրաժեշտ է ներկայացնել անձնագիր և սոցիալական քարտ կամ միայն նույնականացման քարտ (եթե առկա է):
Որտե՞ղ կարելի է ձևակերպել Նուռքարտ:MasterCard NurCard կամ MasterCard NurCard Gold վճարային քարտ ձեռք բերելու համար անհրաժեշտ է մոտենալ Արդշինբանկ ՓԲԸ ցանկացած մասնաճյուղ՝ ներկայացնելով միայն անձնագիր, սոցիալական քարտ կամ միայն նույնականացման քարտ (եթե առկա է): Նաև անհրաժեշտ է նշել էլեկտրոնային փոստի հասցե։
Ի՞նչ տոկոսադրույքով է տրամադրվում NurCard Express վարկային գիծը:NurCard Express վարկային գիծը տրամադրվում է
- 24% տարեկան տոկոսադրույքով (120 000-300 000 ՀՀ դրամ դրամային վարկային սահմանաչափի դեպքում);
- 22,5% (500 000-800 000 ՀՀ դրամ դրամային վարկային սահմանաչափի դեպքում);
- 14.9% տարեկան տոկոսադրույքով (1100$, 1500$ դոլարային վարկային գծի դեպքում):
Քանի՞ տարով է տրամադրվում MasterCard NurCard վճարային քարտը:MasterCard NurCard վճարային քարտը տրամադրվում է երկու տարի ժամկետով:
Ի՞նչ է պետք անել, եթե լրացել է MasterCard NurCard վճարային քարտի վավերականության ժամկետը:Քարտը վերաթողարկվում է ավտոմատ: Հարկավոր է մոտենալ Արդշինբանկ ՓԲԸ այն մասնաճյուղ, որտեղ առաջին անգամ ստացել եք քարտը և ստանալ նորը:
Քանի՞ տարով է տրամադրվում NurCard Express վարկային գիծը:NurCard Express վարկային գիծը տրամադրվում է երեք տարի ժամկետով: Վարկային գիծը տրամադրվում է MasterCard NurCard (120 000 - 300 000 ՀՀ դրամ) և MasterCard NurCard Gold (500 000 – 800 000 ՀՀ դրամ կամ 1100$, 1500$) վճարային քարտերով:
Ե՞րբ է NurCard Express վարկային գծի վճարման օրը:NurCard Express վարկային գծի վճարային ժամանակահատվածը 30 օր է (յուրաքանչյուր ամսվա 6-ին կստանաք sms հաղորդագրություն: Հաղորդագրություն ստանալու հաջորդ օրվանից մինչև հաջորդող ամսվա 6-ը հարկավոր է քարտին մուտքագրել հաղորդագրության մեջ նշված գումարը: Գանձվում են պահումները վարկի դիմաց, վարկի սպասարկման վճարը և քարտի սպասարկման ամսական վարձը, իսկ մնացած գումարը կարելի է նորից օգտագործել):
Ի՞նչպես ստուգել կուտակած cashback-ի չափը:Կուտակած cashback-ի մասին տեղեկություն կարող եք ստանալ
Կարո՞ղ ենք արդյոք տերմինալով վճարում կատարել:
Ե՞րբ կարող ենք հաշվեհամարին տեսնել փոխանցած գումարը:Փոխանցած գումարը քարտային հաշվին կարելի է տեսնել փոխանցումից հետո մի քանի ժամ անց: Մանրամասների համար զանգահարել 012 22 22 22 Արդշինբանկ ՓԲԸ:
Ինչու՞ է բանկոմատն առգրավել քարտը:Բանկոմատը կարող է առգրավել քարտը տարբեր պատճառներով.
- քարտը բանկոմատից դուրս գալուց 30 վրկ անց այն չվերցնելու դեպքում: Սա նախատեսած է քարտի անվտանգությունն ապահովելու համար` հաճախորդի կողմից քարտը վերցնել մոռանալու դեպքում;
- բանկոմատի կապի խափանման կամ հոսանքազրկման դեպքում;
- հաճախորդի կողմից 3 անգամ սխալ PIN մուտքագրելու դեպքում:
Մանրամասն տեղեկություններ ստանալու համար դիմել Արդշինբանկ ՓԲԸ ցանկացած մասնաճյուղ:
Ու՞ր դիմել, եթե բանկոմատն առգրավել է քարտը:Եթե քարտն առգրավվել է բանկի տարածքում գտնվող բանկոմատից, ապա քարտն ստանալու համար հարկավոր է բանկի կողմից սահմանած ժամկետում մոտենալ այն մասնաճյուղ, որի տարածքում առգրավված է եղել քարտը: Եթե քարտն առգրավվել է բանկի տարածքից դուրս գտնվող որևէ բանկոմատի կողմից, ապա քարտն ստանալու համար հարկավոր է մոտենալ Արդշինբանկ ՓԲԸ գլխամաս:
Որո՞նք են MasterCard NurCard վճարային քարտի տրամադրման պայմանները:Քարտը տրամադրվում է 18 տարին լրացած ՀՀ քաղաքացիներին, ինչպես նաև օտարերկրյա քաղաքացիներին՝ բանկի կողմից սահմանած պահանջներին համապատասխանելու դեպքում (մանրամասները տե՛ս
Արդշնբանկի կայքում):
Տրամադրվու՞մ է արդյոք MasterCard NurCard-ով վարկ օտարերկրյա քաղաքացիներին:Ոչ:
Կտրամադրվի՞ արդյոք վարկային գիծ, եթե չունենք վարկային պատմություն:NurCard Express վարկային գիծ տրամադրվում է 21-63 տարեկան անձանց, ովքեր ունեն դրական վարկային պատմություն: Վարկային պատմության բացակայության դեպքում պետք է լինել գրանցված աշխատող: Սակայն դա չի նշանակում, որ պետք է ներկայացնել եկամուտը հաստատող կամ այլ տեղեկանք: Պարզապես հարկավոր է մոտենալ Արդշինբանկ ցանկացած մասնաճյուղ: Տեղում Ձեզ կտրամադրվի տեղեկություն՝ հասանելիք վարկի սահմանաչափի մասին:
Ինչպե՞ս ակտիվացնել MasterCard NurCard վճարային քարտը:Վճարային քարտն ակտիվացնելու համար անհրաժեշտ է քարտի դիմերեսին դաջված 16 նիշն ուղարկել 8001 կարճ հեռախոսահամարին: Քարտն ակտիվանում է 3 աշխատանքային ժամվա ընթացքում: Քարտի ակտիվացման հետ կապված ցանկացած հարցով հարկավոր է զանգահարել Արդշինբանկ ՓԲԸ 012 22 22 22 հեռախոսահամարով:
Հնարավո՞ր է արդյոք ձեռք բերել MasterCard NurCard վճարային քարտը որպես նվեր քարտ:Ոչ: MasterCard NurCard վճարային քարտը թողարկվում է որպես վճարային քարտ քարտապանի տրամադրած անձը հաստատող համապատասխան փաստաթղթերի հիման վրա և չի կարող ծառայել որպես նվեր քարտ, քանի որ այն անվանական է:
Սահմանվա՞ծ է արդյոք քարտից դրամական միջոցների կանխիկացման միջնորդավճար:MasterCard NurCard վճարային քարտը նախատեսված է ինչպես անկանխիկ վճարումների համար, այնպես էլ կանխիկ գումար ստանալու համար: Անկանխիկ վճարումների դեպքում միջնորդավճար չի գանձվում, ավելին, քարտին հետ է վերադարձվում գումար՝ կատարած անկանխիկ վճարումներին համապատասխան (cashback): Քարտից դրամական միջոցների
կանխիկացման դեպքում գործում են սահմանված սակագներ (մանրամասները տե՛ս
Արդշինբանկի կայքում):
Ի՞նչ ժամկետներում է տրամադրվում NurCard Express վարկային գիծը:NurCard Express վարկային գծի տրամադրման մասին որոշումը կայացվում է տեղում՝ դիմումն ընդունելու պահին, իսկ MasterCard NurCard վճարային քարտը վարկային գծով քարտապանին տրամադրվում է 5 աշխատանքային օրվա ընթացքում:
Ի՞նչ է նշանակում cashback:MasterCard NurCard վճարային քարտով կատարած ցանկացած անկանխիկ վճարման դեպքում քարտին հետ է վերադառնում ծախսած գումարի որոշակի տոկոսը, որը կոչվում է cashback:
Ինչպե՞ս կուտակել cashback:Cashback ծառայությունից օգտվելու համար հարկավոր է սպասարկվել Նուռքարտ ծրագրի
գործընկերների վաճառքի և սպասարկման կետերում և վճարել MasterCard NurCard վճարային քարտով:
Ե՞րբ է կարելի տեսնել կուտակած cashback-ը:Cashback ծառայության միջոցով կուտակված գումարի վճարումն իրականացվում է յուրաքանչյուր ամիս՝ հաշվետու ամսվան հաջորդող 5 աշխատանքային օրերի ընթացքում: Ընդ որում, քարտը և քարտային հաշիվը փակելու դեպքում տվյալ ամսվա ընթացքում կուտակված cashback-ը չի վճարվում:
Ինչպե՞ս ստուգել մինչ 01.03.2016թ կուտակած բոնուսները:Կուտակած բոնուսների մասին տեղեկություն կարող եք ստանալ, զանգահարելով 010 50 11 09 հեռախոսահամարով:
Ի՞նչ է նշանակում "Կուտակած cashback":Կուտակած cashback նշանակում է քարտի առաջին օգտագործումից ի վեր քարտի վրա ետ վերադարձվող և կուտակվող գումար՝ անկանխիկ վճարված գումարի որոշակի տոկոսի չափով:
Ի՞նչ է նշանակում "Օգտագործման ենթակա cashback":Օգտագործման ենթակա cashback նշանակում է, որ հաշվետու ժամանակահատվածին հաջորդող ամսվա 5-րդ աշխատանքային օրը լրանալուց հետո կարող եք օգտագործել /քարտից կանխիկացնել կամ անկանխիկ վճարման համար օգտագործել/ նշված չափով գումար: