Mezzo Classic House Club | Nurcard Cashback Program
Մուտք Գրանցվել
x

Mezzo Classic House Club

(0 քվե)
  • 5.3% cashback
Յուրաքանչյուր երեկո MEZZO Classic House Club-ի բեմում կարելի է ըմբոշխնել այն ամբողջ լավը, որը գոյություն ունի Երևանի երաժշտական աշխարհում. ջազ, բլյուզ, ռոք, դասական, էթնո:

«Չափավորություն ամեն ինչում». սա MEZZO Classic House Club ակումբի հիմնական հավատամքն է, որը գտնվում է նեղ, սակայն շատ աշխույժ Իսահակյան փողոցի վրա: 

MEZZO Classic House Club-ն առաջին հերթին երաժշտական ակումբ է, և դրանում համոզվում ես ապակե դուռը բացելուն պես: Մեղեդային երաժշտությունը, որը ողջունում է Ձեզ սպասարկող աշխատակիցների ժպիտի հետ միասին, սահուն կերպով միահյուսվում է շատ ներդաշնակ և հարմարավետ ինտերիերի հիմնական շեշտադրումների հետ: Դաշնամուրի ստեղների տեսք ունեցող ներքև տանող աստիճաններով իջնելիս Ձեզանից անկախ թերթում եք նոտաների տետրը` մի նոտայից մյուսին անցնելով: Մեղեդին պարուրում է հենց տեղավորվում եք ակումբի «պարտերային գոտու» հարմարավետ բազմոցում:

Յուրաքանչյուր երեկո MEZZO Classic House Club-ի բեմում կարելի է ըմբոշխնել այն ամբողջ լավը, որը գոյություն ունի Երևանի երաժշտական աշխարհում. ջազ, բլյուզ, ռոք, դասական, էթնո:

Հյուրերին առաջարկում են նորացված ճաշացանկ, որտեղ հիմնական շեշտը դրվում է բազմատեսակ խոհանոցի վրա: 

Mezzo ակումբում Դուք կհանգստանաք և հոգեպես, և մարմնով, քանզի այստեղ հարմարավետ է, սոլիդ և էլեգանտ, և ինչպես միշտ չափավոր է իր գույներում և երանգներում:

Հասցե՝

Հայաստան, 0009, Երևան, Իսահակյան փող., 28 շենք, 1/1

Հեռ.  (+374 10) 52 42 11, (+374 98) 20 62 06

Աշխատանքային գրաֆիկ՝

Երկ. Երք. Չրք. Հնգ. Ուրբ. Շբթ. Կրկ.՝  10:00 – 00:00

Վեբ-կայք՝

www.mezzo.am

  • Ստացեք 5.3% cashback
    MasterCard NurCard-ով
    յուրաքանչյուր վճարումից
Գտեք քարտեզի վրա
Մեկնաբանել

Գործընկերոջ որոնում

Գործընկերներ

Facebook Like Box