Pekin / Beijing Restaurant | Nurcard Cashback Program
Մուտք Գրանցվել
x

Pekin / Beijing Restaurant

(0 քվե)
  • 5.3% cashback
Նուռքարտի գործընկեր՝ «Պեկին» ռեստորանների ցանցը գործում է Երևանում 2005 թվականից:

«Պեկին» ռեստորանների ցանցը Երևանում գործում է 2005 թվականից: Սև ու կարմիր գունային լուծումներով, չինական լամպերով, սննդի համար նախատեսված փայտիկներով, չինական և ճապոնական հիերոգլիֆներով ձևավորված ռեստորանի սրահն ինքնին տրամադրում և նախապատրաստում է արևելյան յուրատեսակ ուտեստների վայելքին: Այստեղ կարելի է համտեսել ինչպես չինական, այնպես էլ ճապոնական և թայլանդական խոհանոցների ճաշատեսակներ:

Չինական խոհանոցի ուտեստները դիետիկ են, հագեցնող, օգտակար ու դյուրամարս: Բանջարեղենի ջերմային մշակումն այստեղ հասցված է նվազագույնի, ինչի շնորհիվ պահպանվում են օգտակար վիտամիններն ու միներալները: Իսկ այդ ամենի համի երաշխավորողը չինացի հմուտ շեֆ-խոհարարն է:

Ռեստորանը մեծ հետաքրքրություն է առաջացնում ինչպես երևանցիների, այնպես էլ արտասահմանցի հյուրերի մոտ: Նրանք, ովքեր ճաշացանկում չեն գտնում իրենց գրավող ուտեստը, կարող են պատվիրել սեփական բաղադրատոմսով չինական, ճապոնական կամ թայլանդական կերակրատեսակ:

«Պեկին»-ում մեծ է նաև խմիչքի բազմազանությունը` ռոմ, վիսկի, կոնյակ, ռուսական օղի, ճապոնական «սակե», ճապոնական գարեջուր, չինական սալորի գինի և այլն: Ռեստորանում անցկացրած ժամանակն առավել հաճելի է դառնում այստեղ հնչող չինական հանդարտ երաժշտության շնորհիվ: 

Հասցե՝

ք. Երևան, Արամի 2

Հեռ.` (+374 10) 52 20 10

Աշխատանքային գրաֆիկ՝

Երկ. Երք. Չրք. Հնգ. Ուրբ. Շբթ. Կրկ.՝ 12:00 – 00:00

Վեբ-կայք՝

www.fb.com/pekin

 

  • Ստացեք 5.3% cashback
    MasterCard NurCard-ով
    յուրաքանչյուր վճարումից
Գտեք քարտեզի վրա
Մեկնաբանել

Գործընկերոջ որոնում

Գործընկերներ

Facebook Like Box