Grand Hotel Yerevan | Nurcard Cashback Program
Մուտք Գրանցվել
x

Grand Hotel Yerevan

(0 քվե)
  • 5.3% cashback
GRAND HOTEL YEREVAN հյուրանոցում կգտնեք ջերմ անհատական վերաբերմունք, հարմարավետ և հյուրընկալ սենյակներ իրենց ժամանակակից կահավորմամբ, միջազգային ստանդարտներին համապատասխան ծառայություններ հայկական շնչով:

GRAND HOTEL YEREVAN հյուրանոցը կառուցվել է 1926 թվականին քաղաքի ամենահայտնի Աբովյան փողոցում: Այստեղ կգտնեք ջերմ անհատական վերաբերմունք, հարմարավետ և հյուրընկալ սենյակներ իրենց ժամանակակից կահավորմամբ, միջազգային ստանդարտներին համապատասխան ծառայություններ հայկական շնչով: Ձեր ամբողջ այցի ժամանակ կարող եք հանգստանալ հյուրանոցի բացօթյա «Զանզիբար» լողավազանում (մայիս ամսից մինչև հոկտեմբեր), ինչպես նաև օգտվել ֆիտնես կենտրոնի, սաունայի, SPA կենտրոնի և գեղեցկության սրահի բազմատեսակ ծառայություններից:

Ձեր կորպորատիվ կոնֆերանսները, կարևոր գործարար և հատկապես բարձրաստիճան հանդիպումները GRAND HOTEL YEREVAN հյուրանոցի Պուչինի, Վերդի, Վիվալդի և բացառիկ Օվալ դահլիճում կանցնեն լավագույն ձևով: Բաց մի թողեք հնարավորությունը այցելել 2008 և 2009 թթ. լավագույն հյուրանոցային ռեստորան ճանաչված «Ռոսսինի» ռեստորանը` հայտնի և սիրված վայր բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են համտեսել նրբահամ իտալական, ինչպես նաև հիանալի հայկական ուտեստներ: 24 ժամ գործող «Դոլչե Վիտա» բարում, որը գտնվում է իտալական դիզայնով շատրվանով և բնական ծաղիկներով զարդարված «Ձմեռային այգում», դարձրեք երեկոն հաճելի և գեղեցիկ:

Հյուրանոցի գործունեությունը և ծառայությունները`

  • «Ռոսսինի» ռեստորան (ազգային և իտալական խոհանոց)
  • «Դոլչե Վիտա» բար 24-ժամյա սպասարկում
  • Ձմեռային այգի` իդեալական վայր անձնական և գործնական հանդիպումների համար (կենդանի երաժշտություն և Wi-Fi ինտերնետ կապ)
  • բացօթյա լողավազան «Զանզիբար»
  • ֆիտնես կենտրոն «Ակտիվա»
Հասցե՝

Հայաստան, 0001, Երևան, Աբովյան փող., 14 շենք

Հեռ.` (+374 10) 59 16 00

Աշխատանքային գրաֆիկ՝

Երկ. Երք. Չրք. Հնգ. Ուրբ. Շբթ. Կրկ.՝ շուրջօրյա

Վեբ-կայք`

www.grandhotelyerevan.com

  • Ստացեք 5.3% cashback
    MasterCard NurCard-ով
    յուրաքանչյուր վճարումից
Գտեք քարտեզի վրա
Մեկնաբանել

Գործընկերոջ որոնում

Գործընկերներ

Facebook Like Box