Մասնակցության պայմաններ

Ծրագրի դրույթներ
Տերմիններ և հասկացություններ

NurCard ծրագրի /այսուհետ` Ծրագիր/ կազմակերպիչն է հանդիսանում «Ալիս Ջուելրի» ՍՊԸ-ն, որն օժտված է ծրագրի կառավարման և զարգացման բացառիկ իրավունքներով:
Խրախուսական պարգև է կոչվում այն ապրանքը կամ ծառայությունը, որն ստանում է մասնակիցը՝ ըստ ծրագրի կողմից նախատեսված պայմանների:

Մասնակից /այսուհետ` Ծրագրի մասնակից/ է հանդիսանում այն ֆիզիկական անձը, ով ցանկություն է հայտնել մասնակցելու ծրագրին:
«Մաստեր Քարտ Նուռ Քարտ» /այսուհետ` MasterCard NurCard/ բանկային վճարային քարտ:

Մասնակցություն


1.1 Ծրագրի մասնակից կարող են լինել 18 տարին լրացած ֆիզիկական անձիք:
1.2 Անձը կարող է դառնալ Ծրագրի մասնակից՝ ձեռք բերելով «Արդշինբանկ» ՓԲԸ-ի կողմից թողարկված MasterCard NurCard կամ MasterCard NurCard Gold վճարային քարտը:
1.3 Իրազեկում Ծրագրի պայմաններին նշանակում է նաև Ծրագրի և նրա գործընկերների մասին տեղեկությունների ստացում՝ կապի որևէ միջոցով:
1.4 Ծրագրի գործընկերների համագործակցության պայմանները, անցկացվող ակցիաների մանրամասները և այլ տեղեկատվություն ներկայացված է www.nurcard.am կայքէջում:
1.5 Ծրագրի մասնակիցը Ծրագրի կողմից կարող է ստանալ նաև խրախուսական պարգևներ՝ համաձայն նախապես հայտարարված ակցիաների պայմանների:
1.6 Ծրագրի մասնակցին տրամադրվում է տեղեկատվություն Ծրագրի գործընկերների վերաբերյալ, կամ գովազդային տեղեկատվական նյութեր՝ օգտագործելով այն բջջային հեռախոսահամարը կամ էլ. փոստը, որոնք մասնակիցը նշել է վճարային քարտը ձեռք բերելիս; կարող են օգտագործվել տեղեկատվության փոխանցման այլ եղանակներ:
1.7 Ծրագրի կազմակերպիչն իրավունք ունի ցանկացած պահի դադարեցնելու գործունեությունը՝ այդ մասին 2 ամիս առաջ տեղեկացնելով Ծրագրի մասնակիցներին www.nurcard.am էլեկտրոնային կայքէջում և Ծրագրի գործընկերների առևտրային կետերում համապատասխան հայտարարություն ներկայացնելու միջոցով կամ այլ ճանապարհով:
1.8 Ծրագրի մասնակցի վրա տարածվում են սույն դրույթները, ինչպես նաև հետագայում դրանցում տեղ գտնող հնարավոր փոփոխությունները:

«Նուռքարտ» (NurCard) ապրանքային նշանը հանդիսանում է «Ալիս Ջուելրի» ՍՊԸ-ի սեփականությունը, իսկ MasterCard NurCard վճարային քարտը՝ «Արդշինբանկ» ՓԲԸ-ի սեփականությունը:

Նուռքարտ ծրագրի և Արդշինբանկ ՓԲԸ փոխգործակցություն

«Արդշինբանկ» ՓԲԸ-ն թողարկում է MasterCard NurCard վճարային քարտեր (NurCard ապրանքային նշանը հանդիսանում է «Ալիս Ջուելրի» ՍՊԸ-ի սեփականությունը):

«Արդշինբանկ» ՓԲԸ-ն քարտապանների քարտային հաշիվներին իրականացնում է հետվճար (cashback) MasterCard NurCard վճարային քարտերով կատարված գործարքներից՝ նախապես սահմանված չափերով, որոնց մասին տեղեկատվությունը տեղադրված է www.nurcard.am էլեկտրոնային կայքէջում:
MasterCard NurCard վճարային քարտերով իրականացված գործարքների և դրանց արդյունքում ստացված հետվճարների մասին տեղեկատվությունը Ծրագրի մասնակիցը կարող է ստանալ, գրանցվելով www.nurcard.am էլեկտրոնային կայքէջում կամ բջջային հավելվածի միջոցով:

NURCARD ծրագրի սպասարկման կենտրոնները և աշխատանքային ժամերը

Արդշինբանի մասնաճյուղեր, հեռ․՝ (+374 12) 22 22 22

 

Ունեք հարցե՞ր: Այցելե՛ք  ՀԱՐՑ-ՊԱՏԱՍԽԱՆ էջ: