«Չափավորություն ամեն ինչում». սա MEZZO Classic House Club ակումբի հիմնական հավատամքն է, որը գտնվում է նեղ, սակայն շատ աշխույժ Իսահակյան փողոցի վրա:
MEZZO Classic House Club-ն առաջին հերթին երաժշտական ակումբ է, և դրանում համոզվում ես ապակե դուռը բացելուն պես: Մեղեդային երաժշտությունը, որը ողջունում է Ձեզ սպասարկող աշխատակիցների ժպիտի հետ միասին, սահուն կերպով միահյուսվում է շատ ներդաշնակ և հարմարավետ ինտերիերի հիմնական շեշտադրումների հետ: Դաշնամուրի ստեղների տեսք ունեցող ներքև տանող աստիճաններով իջնելիս Ձեզանից անկախ թերթում եք նոտաների տետրը` մի նոտայից մյուսին անցնելով: Մեղեդին պարուրում է հենց տեղավորվում եք ակումբի «պարտերային գոտու» հարմարավետ բազմոցում:
Յուրաքանչյուր երեկո MEZZO Classic House Club-ի բեմում կարելի է ըմբոշխնել այն ամբողջ լավը, որը գոյություն ունի Երևանի երաժշտական աշխարհում. ջազ, բլյուզ, ռոք, դասական, էթնո:
Հյուրերին առաջարկում են նորացված ճաշացանկ, որտեղ հիմնական շեշտը դրվում է բազմատեսակ խոհանոցի վրա:
Mezzo ակումբում Դուք կհանգստանաք և հոգեպես, և մարմնով, քանզի այստեղ հարմարավետ է, սոլիդ և էլեգանտ, և ինչպես միշտ չափավոր է իր գույներում և երանգներում:
Հասցե՝
Հայաստան, 0009, Երևան, Իսահակյան փող., 28 շենք, 1/1
Հեռ. (+374 10) 52 42 11, (+374 98) 20 62 06
Աշխատանքային գրաֆիկ՝
Երկ. Երք. Չրք. Հնգ. Ուրբ. Շբթ. Կրկ.՝ 10:00 – 00:00
Գտեք քարտեզի վրա