«Պեկին» ռեստորանների ցանցը Երևանում գործում է 2005 թվականից: Սև ու կարմիր գունային լուծումներով, չինական լամպերով, սննդի համար նախատեսված փայտիկներով, չինական և ճապոնական հիերոգլիֆներով ձևավորված ռեստորանի սրահն ինքնին տրամադրում և նախապատրաստում է արևելյան յուրատեսակ ուտեստների վայելքին: Այստեղ կարելի է համտեսել ինչպես չինական, այնպես էլ ճապոնական և թայլանդական խոհանոցների ճաշատեսակներ:
Չինական խոհանոցի ուտեստները դիետիկ են, հագեցնող, օգտակար ու դյուրամարս: Բանջարեղենի ջերմային մշակումն այստեղ հասցված է նվազագույնի, ինչի շնորհիվ պահպանվում են օգտակար վիտամիններն ու միներալները: Իսկ այդ ամենի համի երաշխավորողը չինացի հմուտ շեֆ-խոհարարն է:
Ռեստորանը մեծ հետաքրքրություն է առաջացնում ինչպես երևանցիների, այնպես էլ արտասահմանցի հյուրերի մոտ: Նրանք, ովքեր ճաշացանկում չեն գտնում իրենց գրավող ուտեստը, կարող են պատվիրել սեփական բաղադրատոմսով չինական, ճապոնական կամ թայլանդական կերակրատեսակ:
«Պեկին»-ում մեծ է նաև խմիչքի բազմազանությունը` ռոմ, վիսկի, կոնյակ, ռուսական օղի, ճապոնական «սակե», ճապոնական գարեջուր, չինական սալորի գինի և այլն: Ռեստորանում անցկացրած ժամանակն առավել հաճելի է դառնում այստեղ հնչող չինական հանդարտ երաժշտության շնորհիվ:
Հասցե՝
ք. Երևան, Արամի 2
Հեռ.` (+374 10) 52 20 10
Աշխատանքային գրաֆիկ՝
Երկ. Երք. Չրք. Հնգ. Ուրբ. Շբթ. Կրկ.՝ 12:00 – 00:00
Վեբ-կայք՝
Գտեք քարտեզի վրա