GRAND HOTEL YEREVAN հյուրանոցը կառուցվել է 1926 թվականին քաղաքի ամենահայտնի Աբովյան փողոցում: Այստեղ կգտնեք ջերմ անհատական վերաբերմունք, հարմարավետ և հյուրընկալ սենյակներ իրենց ժամանակակից կահավորմամբ, միջազգային ստանդարտներին համապատասխան ծառայություններ հայկական շնչով: Ձեր ամբողջ այցի ժամանակ կարող եք հանգստանալ հյուրանոցի բացօթյա «Զանզիբար» լողավազանում (մայիս ամսից մինչև հոկտեմբեր), ինչպես նաև օգտվել ֆիտնես կենտրոնի, սաունայի, SPA կենտրոնի և գեղեցկության սրահի բազմատեսակ ծառայություններից:
Ձեր կորպորատիվ կոնֆերանսները, կարևոր գործարար և հատկապես բարձրաստիճան հանդիպումները GRAND HOTEL YEREVAN հյուրանոցի Պուչինի, Վերդի, Վիվալդի և բացառիկ Օվալ դահլիճում կանցնեն լավագույն ձևով: Բաց մի թողեք հնարավորությունը այցելել 2008 և 2009 թթ. լավագույն հյուրանոցային ռեստորան ճանաչված «Ռոսսինի» ռեստորանը` հայտնի և սիրված վայր բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են համտեսել նրբահամ իտալական, ինչպես նաև հիանալի հայկական ուտեստներ: 24 ժամ գործող «Դոլչե Վիտա» բարում, որը գտնվում է իտալական դիզայնով շատրվանով և բնական ծաղիկներով զարդարված «Ձմեռային այգում», դարձրեք երեկոն հաճելի և գեղեցիկ:
Հյուրանոցի գործունեությունը և ծառայությունները`
- «Ռոսսինի» ռեստորան (ազգային և իտալական խոհանոց)
- «Դոլչե Վիտա» բար 24-ժամյա սպասարկում
- Ձմեռային այգի` իդեալական վայր անձնական և գործնական հանդիպումների համար (կենդանի երաժշտություն և Wi-Fi ինտերնետ կապ)
- բացօթյա լողավազան «Զանզիբար»
- ֆիտնես կենտրոն «Ակտիվա»
Հասցե՝
Հայաստան, 0001, Երևան, Աբովյան փող., 14 շենք
Հեռ.` (+374 10) 59 16 00
Աշխատանքային գրաֆիկ՝
Երկ. Երք. Չրք. Հնգ. Ուրբ. Շբթ. Կրկ.՝ շուրջօրյա
Գտեք քարտեզի վրա