Յուրաքանչյուր միջոցառում և տոն առավել հիշարժան է դառնում ծաղիկների շնորհիվ: Սկսած 2011 թվականից այս իրողությունն արվեստի են հասցնում «Magic Flora» ծաղկի սրահի մասնագետները:
«Magic Flora»-ն իր հաճախորդներին առաջարկում է բնական և արհեստական բազմատեսակ ծաղիկներ: Սրահում ներկայացված են տեղական և հոլանդական ծաղիկներից պատրաստված փնջեր, հորինվածքներ, ինչպես նաև դիզայներական պարագաներ, բազմատեսակ աքսեսուարներ, տարբեր առիթների համար նախատեսված մոմեր, սեփական կամ ցանկացած այլ պատկերով փուչիկներ և այլն:
Այստեղ հնարավոր է ծաղկի ամեն մի թերթիկը սիրելիի համար զգացմունքների անկեղծության ու ամրության առհավատչյա դարձնել. «Magic Flora»-ում վարդի թերթիկների վրա տպագրում են շնորհավորանքներ, խոստովանություններ: Ծաղկի ընտրությունը սրահից կատարելու դեպքում տպագրությունը կատարվում է անվճար:
Պսակադրության արարողության պատրաստվողներին ծաղկի սրահն առաջարկում է հարսանեկան ծաղկեփնջեր, զամբյուղներ, տարոսիկներ, նվերների տուփեր: «Magic Flora»-ի ծառայությունների թվում է նաև սրահի տոնական ձևավորումը` քայլող-երգող փուչիկներով, բնական և շոկոլադե ծաղիկներով:
Հասցե`
Հայաստան, ք. Երևան, Զաքյան 4
Հեռ. (+374 10) 50 20 80, (+374 10) 50 20 90
Աշխատանքային գրաֆիկ`
Երկ. Երք. Չրք. Հնգ. Ուրբ. Շբթ. Կրկ.՝ շուրջօրյա
Գտեք քարտեզի վրա