«ԵՐԵՎԱՆ» ՍՊԱ-ԿԵՆՏՐՈՆ
Վայելեք լիակատար հանգստի պահեր՝ օգտվելով “Երևան Սպա” (Yerevan Spa) կենտրոնի բացառիկ ծառայություններից: “Երևան Սպա”-ն տեղակայված է Golden Tulip հյուրանոցում: Այստեղ ամեն ինչ արվում է ձեր հոգու և մարմնի կատարյալ հարմարավետությունն ապահովելու համար:
“Երևան Սպա”-ն ջրային թերապիայի և առողջարար կենտրոնների շարքում զբաղեցնում է առաջատար իր դիրքը` տրամադրելով կազդուրիչ ծառայություններ և ընդգծելով Ձեր գեղեցկությունը:
Անկախ նրանից, ունե՞ք դուք նմանատիպ ծառայություններից օգտվելու փորձ, թե՞ ոչ, կարևոր հանգամանք է բարձրորակ ծառայություններ ստանալը:
“Երևան Սպա”-ն ոչ միայն մասնագիտացած է մերսման մեջ, որը ձեզ կպարգևի անմոռանալի պահեր, այլև իրականացնում է մարմնի և դեմքի բուժիչ պրոցեդուրաներ, որոնք կկազդուրեն ձեր մարմինը և հանդարտություն կպարգևեն ձեր մտքին: Շիատցու, Շվեդական և Թայլանդական տարրերի միաձուլումը, Ֆիլիպինյան մերսման էլեմենտները ձեզ կպարգևեն գերագույն հանգստություն:
Դեռևս Գանդին ասում էր, որ մարմինը հոգու արտահայտման միակ միջոցն է: Ամեն այցելությամբ պարգևեք ձեզ և ձեր մարմնին բերկրանքի նոր պահեր. ծովային ցեխով բուժումներ, հակաօքսիդանտ վիտամիններով դեմքի խնամք, մաշկի 24-ժամյա խորը խոնավեցում, իսկ մեր մասնագետների խորհուրդները կառաջնորդեն ձեզ և կօգնեն կատարել ճիշտ ընտրություն:
“Երևան Սպա”-յի առաքելությունը ձեր մասին հոգ տանելն է, իսկ MasterCard NurCard-ով վճարելիս դուք կստանաք նաև 5.3% հետվճար/cashback: Վայելեք յուրահատուկ հանգստի մթնոլորտ, զուգակցված առողջարար պրոցեդուրաների հետ:
Հասցե`
Հայաստան, 0001, Երևան, Աբովյան փող., 14 շենք
Հեռ. (+374 10) 591633
Աշխատանքային գրաֆիկ`
Երկ. Երք. Չրք. Հնգ. Ուրբ. Շբթ. Կրկ.՝ շուրջօրյա
Գտեք քարտեզի վրա