«ՄԵՓԼ ԼԻՖՍ» Հայ-կանադական բժշկական կլինիկա
2012 թվականից Հայաստանի տարածքում գործում է "Maple Leafs" հայ-կանադական բժշկական կլինիկան: Այցելելով այն, կարելի է հետազոտվել, ինչպես նաև ստանալ խորհրդատվություն, ախտորոշում կամ բուժման լիակատար ընթացք: Ահրաժեշտության դեպքում բժիշկները կկազմակերպեն և կապահովեն հիվանդանոցային բուժումներ, ինչպես նաև կիրականացնեն վերականգնողական շրջանի բարենպաստ ընթացքը:
Կլինիկայի բժիշկները աշխատում են որպես մեկ միասնական թիմ, մասնագիտացված խորհրդատուների հետ միասին ապահովելով բազմատեսակ և բարձորակ բժշկական ծառայություններ: Կանադայի և Գերմանիայի լավագույն կլինիկաների հետ պայմանագրային կապի շնորհիվ հնարավորություն է ստեղծվել անհրաժեշտության դեպքում կոնսիլիում կազմակերպել և հրատապ խորհրդատվություն ստանալ՝ ուղիղ կապ հաստատելով այդ կլինիկաների բժիշկների հետ:
Հիվանդի ցանկությամբ կազմակերպվում է նրա բուժումը արտերկրում: Կլինիկայի տարածքում ապահովված է սայլակներով տեղափոխվող հաշմանդամների ընդունումը, ինչպես նաև աշխատանքը հաշմանդամների հետ տնային պայմաններում:
Հասցե`
Հայաստան, 0047, Երևան, Արմենակ Արմենակյան փող., 129 շենք
Հեռ. (+374 91) 42 15 35
Աշխատանքային գրաֆիկ`
Երկ. Երք. Չրք. Հնգ. Ուրբ.` 09:00-17:00
Վեբ-կայք`
Գտեք քարտեզի վրա