Ծառայություններ | Nurcard Cashback Program
Մուտք Գրանցվել
x

  • 2.6-3.7% cashback
«Ակվատեկ»  սպորտային-առողջարարական կենտրոնում վճարում կատարելիս ձեր քեշբեքը կկազմի 2.6%, իսկ MasterCard NurCard Gold  քարտով  քեշբեքը կկազմի 3.7%.
«Ակվատեկ» սպորտային-առողջարարական կենտրոնի ստեղծման գլխավոր նպատակը ակտիվ ընտանեկան հանգստի ու ֆիզիկական կատարելագործման խելամիտ համադրությունն է: «Ակվատեկ»-ն այսօր Երևանի միակ ժամանցային ջրայգին է՝ ֆիտնես ակումբով, SPA կենտրոնով ու հյուրանոցով, ինչը հնարավորություն է տալիս այցելել մեզ տարվա բոլոր եղանակներին և վայելել ջերմությունն ու ամառային շունչը: Այս համալիրում ամեն ինչ նախատեսված է կատարյալ հանգստի համար: «Ակվատեկ» սրճարաններում ակումբի անդամներին և հյուրերին մատուցվում են եվրոպական և հայկական խոհանոցների ճաշատեսակներ, ինչպես նաև անակնկալներ շեֆ-խոհարարից: «Ակվատեկ» ակումբում յուրաքանչյուրը կգտնի իրեն հետաքրքրող ու օգտակար զբաղմունք, իսկ ամենախստապահանջ հաճախորդները կարող են ձեռք բերել VIP քարտեր՝ օգտվելով մի շարք լրացուցիչ անհատական ծառայություններից և առավելություններից: «Ակվատեկ» ակումբն իր հեռանկարները տեսնում…
«ԴԻԶԱՅՆ ԴԵԼՅՈՒՔՍ» ամսագիր - NURCARD ծրագրի ինֆորմացիոն գործընկեր
«ԴԻԶԱՅՆ ԴԵԼՅՈՒՔՍ» ամսագիր - NURCARD ծրագրի ինֆորմացիոն գործընկեր DESIGN DeLuxe-ը լիարժեք պատկերազարդ պարբերական է` դիզայնի և արվեստի մասին: Պարբերականն իր հիմնադրման օրվանից մինչ այսօր համարվում և շարունաում է մնալ միակն իր տեսակի մեջ` լայնորեն լուսաբանելով դիզայնի, ճարտարապետության, արվեստի և տուրիզմի հետ կապված հարցերը: Այն ներառում է էքսկլուզիվ հոդվածներ և հարցազրույցներ աշխարհահռչակ աստղերի, հայտնի դիզայներների և ճարտարապետների հետ, ներկայացնում է թարմ նորություններ դիզայնի, դեկոռի և ճարտարապետության աշխարհից: Ամսագիրը ներկայացնում և ծանոթացնում է ճանապարհորդությունների համար լավագույն ուղիների և հանգստյան տների հետ, ծանոթացնում է դիզայնի և ներքին հարդարանքների վերջին տենդենցներին, պատմում է նորաբաց ռեստորանների, մոդայի աշխարհի և ոսկերչական նորույթների, ավտոմեքենաների և hi-tech նորույթների մասին:…

Գործընկերոջ որոնում

Գործընկերներ

Facebook Like Box